Main » 2012 » January » 28 » SideWays Main News
6:27 AM
SideWays Main News


Apple կորպորացիան թեև շարունակում է պլանշետների շուկայում առաջատարի դիրքում մնալ, սակայն սկսում է զիջել դիրքերն Android-ով աշխատող սարքերին:

Strategy Analytics-ի հետազոտության համաձայն` 2011թվականի չորրորդ եռամսյակում ОС Google-ի պլանշետների համաշխարհային մատակարարումներն աճել են ավելի քան երեք անգամ` ի համեմատ 2010 թվականի նույն ժամանակահատվածի` 3.1 մլն-ից հասնելով 10.5 մլն-ի:

Սա թույլ է տվել Android-ային պլանշետներին գրավել շուկայի 39.1 %-ը` նախորդ տարվա 29%-ի փոխարեն: Թիմ Կուկի ընկերության` Apple-ի պլանշետների մասնաբաժինը շուկայում, ընդհակառակը, 2011 թվականի վերջին եռամսյակում ընկել է` 68,2-ից հասնելով 57,6%-ի: Այս ժամանակահատվածում Apple-ը շուկա է հանել 15.40 մլն հատ պլանշետ (նախորդ տարի` 7.3 մլն):

Բացի այդ, սկսել է «թափ» հավաքել Microsoft-ի պլանշետների վաճառքը: Նույն ժամանակահատվածում ընկերությունը շուկա են հանել Windows 8-ի 400.000 պլանշետ:
Views: 378 | Added by: None | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]