Main » 2011 » December » 25 » Մաթերհորն
3:12 PM
Մաթերհորն




Դարեր շարունակ համարվել է, որ անհնարին է մագլցել այս լեռը սակայն 1865թ-ին  Բրիտոն Էդվարդ Ուայմփերի գլխավորած 7 լեռնագնացների խումբը ի վերջո հասավ լեռան գագաթին:  Դժբախտաբար խմբի 4 անդամները զոհվեցին վայրէջքի ժամանակ:




Այսօր Մաթերհորնը Եվրոպայի ամենահայտնի լեռներից մեկն է: Նրա բարձրունքը փորձում են նվաճել տարեկան 3000 լեռնագնացներ: Նրա բարձրությունը կազմում է 4478մ:



Մաթերհորնի բրգաձեւ գագաթի 4 նիստերը ուղղված են դեպի կողմնացույցի 4 կողմերը: Մաթերհորնը առաջացել է մոտավորապես 90 մլն տարի առաջ Աֆրիկայից դեպի Եվրոպա շարժման արդյունքում:



Համարվում է, որ Մաթերհորնը, որը Ֆրանսերեն կոչվում է Մոն Սերվին, իսկ իտալերեն Մոն Սերվինո, առաջացել է գերմաներեն «մարգագետին» ու «գագաթ» բառերից: Ինչպես էլ անվանենք Մաթերհորնը, այն աշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկն է:


Views: 413 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]