Main » 2012 April 14 » Իմ հայրենիք
7:46 PM Իմ հայրենիք | |
Իմ հայրենիք Օտար ափերում կարոտն է ինձ միշտ անսպառ ուղեկցում Դարերի խորքից սեր է նա բերում, Հայրենի հողից կյանք է նվիրում, Սուրբ վանքերից հավատ ներշնչում:
Եւ այս աշխարհում ուզում եմ լինել ճախրող մի թռչուն, Ու հենց կարոտ զգամ օտար ափերում Թռչեմ կապույտ, անծայր երկնքում, Կանգնեմ կարոտած իմ հայրենիքում:
Կյանքում լինեմ իմ Հայաստանում, Պանդուխտ չլինեմ այս դաժան կյանքում, Լինեմ միշտ հպարտ իմ հայրենիքում, Վանքերով լեցուն այս սուրբ աշխարհում:
Բայց թե մի օր հայտնվեմ դրսում, Օտար երկնքի ամպերի խորքում, Միշտ կլսեմ ձայնն իմ սուրբ երկրի, Կարոտը կզգամ իմ հայրենիքի: | |
|
Total comments: 0 | |