Main » 2012 » February » 13 » Էներգետիկ վամպիրները մեր շրջապատում են
8:45 PM
Էներգետիկ վամպիրները մեր շրջապատում են


Ժամանակակից պայմաններում վամպիրիզմը ոչ հաստատվում է և ոչ էլ բացառվում, քանի որ այն մի տեսակ առեղծվածային է: Օրվա ընթացքում, շփվելով տարբեր մարդկանց հետ, անձը կորցնում, փոխանակում կամ ստանում է էներգիա, որը կյանքի շարժիչ ուժն է: Եվ չի բացառվում հանդիպումը նրանց հետ, ովքեր իրականում <<վնասատուներ>> են և գիտակցաբար թե անգիտակցաբար կլանում են դիմացինի էներգիան, տրամադրությունը, գաղափարները…

Էներգետիկ վամպիրի ներկայությամբ մարդը ենթագիտակցորեն լարվում ու իրեն անպաշտպան է զգում: Ընդ որում, այդ տեսակի մարդիկ ունենում են տարբեր կերպարներ (<< լացող ընկերուհի>>, <<մեղադրող>>, <<մշտապես զոհ>>, <<շատախոս>>, <<ողբերգության թագուհի>>, <<ընդմիշտ դժբախտ>>, <<ծաղրածու>> և այլն ) այսինքն` պայքարի միջոցները ևս տարբեր են:

Բայց նախքան պայքարի միջոցներ առաջարկելը դիտարկենք նման մարդկանց պահելաձևի ու խոսակցության թեմաների առանձնահատկությունները:

Հետաքրքիրն այն է, որ էնէրգետիկ վամպիրները մշտապես դժգոհում են իրենց կյանքից, ապրելակերպից…ամեն ինչից և բացասական մթնոլորտ են տարածում շրջապատում: Նրանք միշտ ունեն խնդիրներ, և կյանքը, առհասարակ, անլուծելի հանելուկ է: Վամպիրն իրեն դժբախտ է համարում և երբեք դուրս չի գալիս հուսահատության վիճակից:

Հատկանշական է, որ հոգեբանները <<էներգետիկ վամպիր>> հասկացության համար առաջադրում են հոմանիշ, այն է` <<ծանր մարդ>> կամ <<հոգեբանական վամպիր>>:  Իրականում տարբերությունը մեծ չէ:

Ինչևէ, այսպիսի մարդկանց կարելի է հանդիպել ամենուր` տանը, աշխատավայրում, ընկերական շրջապատում և այլն:


 Հետաքրքրաշարժ է, որ էներգետիկ վամպիրի համար կարևորը դիմացինի արձագանքն է ասվածի հանդեպ: <<Հանուն>> դրա նա ընդունակ է դիպչելու անձի ամենանուրբ ու անձնական թեմաներին:Նրա հետ շփվելուց հետո մարդու մոտ հոգնածություն ու դատարկության զգացում է լինում: Անգամ կարող է մեղքի զգացում առաջանալ նրա խնդիրների համար: Սակայն նույնը չի կարելի ասել վամպիրի մասին, ում տրամադրությունն արագ բարձրանում է, ինքնազգացումը` լավանում, քանի որ նա զրուցակցից <<գողացել է>>  կենսականն ու փոխարենը ոչինչ չի տվել: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մարդ անցնում է վամպիրության փուլը, սակայն ոմանց հաջողվում է դուրս գալ այդ <<վիճակից>>` սիրով ու ուրախությամբ լցնելով հոգին, մյուսները մինչև մահ վամպիր էլ մնում են:

Վամպիրը ձևավորվում է մանկուց, ու այստեղ շատ կարևոր են ընտանիքի ուշադրությունն ու ջերմությունը, համերաշխությունը: Նման իրվիճակներից դուրս գալու համար հոգեբաններն առաջարկում են զանազան տարբերակներ` լավատեսություն, հեգնանք, պատասխան հարված, անթափանցություն, սեփական անձի կարևորում, հեռավորություն և այլն: Ստորև նրանց խորհրդով առաջարկում ենք մեթոդներ ու տարբերակներ, որոնք կարող են օգտակար լինել նմանատիպ շփումների ժամանակ:


Թուլացնել լարվածությունը-Ֆիզիկապես կառավարել հույզերը, կարգվորել շնչառությունն ու հիշել ասված բոլոր <<վատ >> բառերն այնքան ժամանակ, մինչև դադարեք այդ մասին մտածլը:

Հումոր-  Այն արագ թուլացնում է լարվածությունը:Սովորաբար, մարդու մոտ տեղին պատասխանը քիչ ավելի ուշ է ծագում, ուստի վամպիրին ուղղված սրամիտ կատակներն արդյունավետ կլինեն:

Չմտածել այդ մասին- Սա հրահանգ է` ուղղված ուղեղին:

Հայելի- Ցույց տալ դիմացինին, թե որքան տհաճ ու զզվելի է նրա վարքը:

Հակասում- Սա արդյունավետ միջոց հակասելու վամպիրի ասածներին և ասելու, թե ինչ եք մտածում հնչածի մասին: Այս մեթոդը կիրառելիս` հարկ է խոսել բարձրաձայն ու հստակ:

Հանդարտ հարցերի մեթող-Հարցադրումը պետք է կառուցվի այնպես, որ վամպիրը հակասի ինքն իրեն: Այս մեթոդը կիրառելիս` լավ կլինի զսպել զգացմունքները:

Վիճաբանություն-  Հաճախ վիճաբանությունը միակ միջոցն է ընդդեմ վամպիրի: Բարկությունն այնքան ուժգին կարող է լինել, որ անձը ստիպված կլինի բղավել, որպեսզի ազատվի վատ հույզերից:

Սեր ու Բարություն-  Հաճախ վամպիրը սիրո ու քնքշանքի պակասի պատճառով է վերածվում <<ծանր>> մարդու, ուստի նրա հետ շփվելու միակ միջոցը բարությունը դրսևորելն է:

Երևակայական խաղ- Պետք է պատկերացնել, թե իբր ծեծում եք վամպիրին կամ նա ընդհամենը 3 տարեկան է: Առհասարակ, կարելի է պատկերացնել ցանկացած անհեթեթ իրավիճակ, ինչը կհանդարտեցնի լարվածությունը:

Ետ կանգնելու մեթոդ- Եթե առաջարկված մեթոդներից ոչ մեկը չի օգնում, կարելի է պարզապես հրաժարվել այդ անձի հետ շփումից:



Ըստ հոգեբանների` կարելի է խոսելիս խաչել ձեռքերը, մոտ կանգնել պատուհանին, ձևացնել, թե լսում եք, բայց իրականում մտքերով մի հաճելի վայրում լինել և այլն: Սակայն ոչ մի մեթոդ չի կարող օգնել, եթե մարդ ինքը չփնտրի իր մեջ այն խոցելի կողմերը, որոնք <<օգնում>> են վամպիրին:

Ի վերջո, օրվա վատ դասավորությունն ու պատահական անհաջողությունը չի կարելի բարդել անմեղ մարդկանց վրա ու բոլորին մեղադրել վամպիր լինելու հարցում:
Views: 423 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]