Main » 2012 » February » 21 » Կարիճները կարողանում են տեսնել նաև մարմնով
3:46 PM
Կարիճները կարողանում են տեսնել նաև մարմնով


Գիտնականները կարիճների մոտ նոր, բնատուր ֆենոմենալ ունակություն են հայտնաբերել, այն է` նրանք կարողանում են տեսնել ոչ միայն աչքերով, այլ նաև ամբողջ մարմնով:«ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի համաձայն` ամերիկյան Օկլահոմա նահանգի համալսարանի գիտական խումբը, իրականացված փորձերի արդյունքում, պարզել է, որ կարիճի պատյանի բջիջներն ուլտրամանուշակագույն տիրույթում օժտված են տեսողությամբ:Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ ակնոցներով փակել են կարիճների աչքերը` զրկելով նրանց որոշ ժամանակով շրջակա միջավայրը տեսնելու կարողությունից: Նման վիճակում կարիճները գերադասել են չշարժվել: Սակայն, երբ սովորական լույսի հետ օգտագործվել են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, նրանք սկսել են լավ կողմնորոշվել տեղանքում:Հիպոթեզի համաձայն` մարմնով տեսնելու ունակությունը կարիճների մոտ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, քանի որ նրանք ակտիվ կենսակերպ են վարում լուսնի լույսի տակ: Իսկ լուսնային լույսը պարունակում է զգալի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

Views: 504 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]