Main » 2012 » April » 14 » Իմ հայրենիք
7:46 PM
Իմ հայրենիք


Իմ հայրենիք


 Օտար ափերում կարոտն է ինձ միշտ անսպառ ուղեկցում

Դարերի խորքից սեր է նա բերում,

Հայրենի հողից կյանք է նվիրում,

Սուրբ վանքերից հավատ ներշնչում:

 

Եւ այս աշխարհում ուզում եմ լինել ճախրող մի թռչուն,

Ու հենց կարոտ զգամ օտար ափերում

Թռչեմ կապույտ, անծայր երկնքում,

Կանգնեմ կարոտած իմ հայրենիքում:

 

Կյանքում լինեմ իմ Հայաստանում,

Պանդուխտ չլինեմ այս դաժան կյանքում,

Լինեմ միշտ հպարտ իմ հայրենիքում,

Վանքերով լեցուն այս սուրբ աշխարհում:

 

Բայց թե մի օր հայտնվեմ դրսում,

Օտար երկնքի ամպերի խորքում,

Միշտ կլսեմ ձայնն իմ սուրբ երկրի,

Կարոտը կզգամ իմ հայրենիքի:

Views: 1185 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]