Main » 2012 » February » 19 » Զգացումները կարդացող ակնոց
4:11 PM
Զգացումները կարդացող ակնոց


Օգտվելով ժեստերի ու միմիկաների լեզվից՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող Media Lab-ի մասնագետները ստեղծել են ակնոց, որը ճանաչում է զրուցակցի դեմքի արտահայտություններն ու որոշում, թե ինչպես է նա տրամադրված:
Գիտնականները ակնոցը համալրել են բրնձի հատիկի մեծություն ունեցող տեսախցիկով և լուսադիոդներով:
Տեսախցիկը ֆիքսում է դեմքի 24 հիմնական արտահայտություններ, տվյալներն ուղարկում մինի-համակարգիչ, որն էլ օգտագործողը կրում է գրպանում կամ ամրացնում գոտկատեղին: Այնուհետև ակնոցի լինզայի վրա վառվում է երեք ազդանշաններից մեկը. կարմիրը նշանակում է նեգատիվ էմոցիաներ, դեղինը՝ նեյտրալ, իսկ կանաչը՝ պոզիտիվ:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ այս սարքն աշխատում է 64%-ով, և գիտնականները մտադիր են բարձրացնել այս ցուցանիշը: Նախագծի տեխնիկական մասի պատասխանատու ինժեներ Ռոզալինդա Պիկարը ցանկանում է կատարելագործել այս տեխնոլոգիան՝ համագործակցելով աուտիստների հետ, ովքեր կօգնեն  հասկանալ ակնոցի արդյունավետությունը:

Views: 491 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]