Main » 2012 » April » 1 » Ապրիլմեկյան զոհերից մեկը
12:12 PM
Ապրիլմեկյան զոհերից մեկը


Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները, հիշելով ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության որակավորման փուլի ապրիլի 1-ին 'Ուեմբլի' ստադիոնում կայացած Անգլիա-Ուկրաինա հանդիպման (այն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1) նախապատրաստությունը, մի հետաքրքիր պատմություն են նկարագրում: Հավաքականի վերջին՝ բաց մարզմանը, ֆուտբոլիստների մարտական ոգին բարձրացնելու նպատակով հրավիրվել էր Բրիտանիայի թագավորական ծովային հետեւակի 30 զինվոր: Վերջիններս էլ, գիտենալով, որ այդ հանդիպումը կայանալու է կատակի միջազգային օրը, որոշել էին՝ ով ինչպես կարող է զվարճացնել մարզիկներին: Եվ դա նրանց ընդհանուր առմամբ հաջողվել է: Սակայն մի ֆուտբոլիստ՝ հանրահռչակ Դեւիդ Բեքհեմը, այդ օրը երբեք չի մոռանա: Երբ Բեքհեմը բարեւելով սեղմել է իրեն բաժին հասած զինվորի ձեռքը, վերջինիս այդ վերջույթը 'պոկվել' ու մնացել է անակնկալի եկած ֆուտբոլիստի ձեռքում: Ընդ որում, զինվորականը բարձրաձայն ճչացել է. 'Այս ի՜նչ արիր: Ձեռքս պոկեցիր': Հասկանալի է, Բեքհեմը տեղում գունաթափվել է ու քիչ է մնացել գիտակցությունը կորցնի: Միայն այն ժամանակ, երբ նույն պահին բոլորն սկսել են ծիծաղել, աստղը հասկացել է, որ դա ընդամենը կատակ է: Իսկ քիչ անց իմացել է նաեւ, որ կատակասեր այդ զինվորը ձեռքը կորցրել է Աֆղանստանի պատերազմում:
Views: 512 | Added by: Adminbot | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]